Հնդկաստանի գունագեղ կյանքը՝ Daily Mail-ի նոր ֆոտոշարքում
The Daily Mail կայքը հրապարակել է լուսանկարչական շարք, որը ցուցադրում է Հնդկաստանի գունեղ կյանքը: Լուսանկարներում պատկերված են վառ շինություններ, հագուստ, սնունդ, համեմունքներ:
Հնդկաստանը հայտնի գարնանային Հոլլի տոնի հայրենիքն է, որն ասոցիացվում է զվարճանքների ու վառ ներկերի հետ:
Փառատոնի մասնակիցները երթ են կազմակերպում, միմյանց վրա գունավոր փոշի լցնում, իրար վրա լցնում գունավոր ջուր:
Երկիրը հայտնի է նաև իր վառ հագուստներով: Կանայք կրում են գույնզգույն սարիներ, որոնց հետ օգտագործում են բիժուտերիա, տղամարդիկ կրում են գունավոր գլխանոցներ, շարֆեր ու վերնաշապիկներ:
Հնդկաստանը հայտնի է տարբեր գույներ ունեցող սնունդով, որին նման տեսք են հաղորդում տարատեսակ համեմունքները ու բույսերը: