Բաժիններ՝

Փոխադարձ մեղադրանքներ. Էրդողանը Ռուսաստանին մեղադրում է ԴԱԻՇ-ի հետ «նավթային համաձայնության» գալու մեջ

ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ն ու ռուսական ընկերությունները վաճառում են Սիրիայի նավթը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը:

Դրա հետ միասին, նա «զրպարտություն» է որակել մեղադրանքները, թե ԴԱԻՇ-ը նավթ է վաճառում Թուրքիային:

Նշենք, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները վերահսկում են տասնյակ նավթային հանքավայրեր: Associated Press-ի տվյալով՝ ահաբեկչական խմբավորումները ամեն ամիս նավթի մաքսանենգ վաճառքից ստանում են 50 մլն դոլար եկամուտ:

Էրդողանը մեղադրել է նաև Ռուսաստանին՝ իր խոստումը դրժելու մեջ: «Ռուսաստանը չպահեց իր տված խոսքը, որ իր ինքնաթիռները այլևս չեն խախտի Թուրքիայի օդային տիրույթը»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է TRT Haber-ը:

Էրդողանի խոսքով՝ ինքը Ռուսաստանի ավիացիայի կողմից իր երկրի օդային տիրույթի խախտան փաստերը քննարկել է G20-ի շրջանակում:

Ավելի վաղ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին հայտարարել էր, որ թուրքական կործանիչը ոչնչացրել է ռուսական «Սու-24» ինքնաթիռն ի պատասխան Սիրիայից Թուրքիա ուղևորվող ԴԱԻՇ-ի նավթատարներին հասցված հարվածների: Սիրիացի նախարարը նշել է, որ նավթը մատակարարվելու էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն պատկանող ընկերությանը:

«Թուրքիան սկսեց նյարդայնանալ, երբ Ռուսաստանն սկսեց հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի ենթակառուցվածքներին ու արդեն իսկ ոչնչացրել է նավթով լի ավելի քան 500 բեռնատար: Դա ազդեց Էրդողանի ու նրա ընկերությունների նյարդերի վրա»,- հայտնել է Օմրան Ազ-Զոուբին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս