Բաժիններ՝

Դամասկոսում ՌԴ դեսպանության տարածքում արկ է ընկել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ դեսպանության տարածքում ականանետից արձակված արկ է ընկել, հայտնում է RIA Novosti-ն:

Այս մասին Լավրովը հայտարարել է իր սիրիացի գործընկերոջ՝ Վալիդ Մուալլեմի հետ հանդիպմանը:

«Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որոնք ձեռնարկում է սիրիական կողմը ապահովելու Դամասկոսում մեր դիվանագիտական ներկայացուցչության, մեր քաղաքացիների անտանգությունը»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, արկ էր ընկել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս