Նորք-Մարաշից ձերբակալված անձանցից մի քանիսը քիչ առաջ ներկայացվել են դատարան
ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Նորք-Մարաշից ձերբակալված անձանցից մի քանիսը քիչ առաջ ներկայացվել են Երևանի Կենտրոն Նոր-Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանում քննարկվելու է նրանց կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:
ԱԱԾ կողմից հարուցված գործով երել արդեն մեղադրանք էր առաջադրվել Արթուր Վարդանյանին՝ ՔՕ 235 և 223-րց հոդվածներով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր ձեռք բերելը և պահելը):
Ենթադրվում է, որ ձերբակալված մյուս անդամները մեղադրանք կառաջադրվի նույն հոդվածներով:
Նշենք, որ նրանցից երկուսը քույրեր են: