Մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», իսկ Անչելոտին` «Բավարիան»
Ինչպես հաղորդում է Cadena COPE-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդունել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը և անգլիական թիմի մարզչի պաշտոնում կփոխարինի Մանուել Պելլեգրինիին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Գվարդիոլան հստակ պատասխան է տվել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը, որ համաձայն է մրցաշրջանի ավարտից հետո դառնալ քաղաքայինների նոր գլխավոր մարզիչը: Մանչեսթերյան ակումբը ստիպված չի լինի փոխհատուցում վճարել իսպանացի մասնագետի համար, քանի որ նրա պայմանագիրը մյունհենցիների հետ նախատեսված է մինչև 2016թ. ամառ:
«Բավարիայի» ղեկավարությունը արդեն սկսել է նոր մարզչի փնտրելու գործընթացը: Առաջնահերթ տարբերակը Կալրո Անչելոտին է, ով այս պահին չի աշխատում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը