«Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հունվարին կպայքարեն Իսկոյի համար
«Ռեալում» բավարար խաղային պրակտիկա չունեցող կիսապաշտպանին ուրախ կլինեն տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Անգլիական մամուլում նորից տեղեկություն է հայտնվել մադրիդյան ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոյի նկատմամբ Պրեմիեր լիգայի ակումբների հետաքրքրության մասին, մասնավորապես՝ «Մանչեսթեր Սիթիի» կողմից, որի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին շատ լավ գիտի մալագացուն դեռ անդալուզյան ակումբում աշխատելու ժամանակներից: «Մանչեսթեր Սիթիից» բացի, Իսկոյին իր թիմում է ցանկանում տեսնել լոնդոնյան «Արսենալը»:
Թագավորական ակումբի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունն առաջին հերթին՝ կապված է Մադրիդում բավարար խաղային ժամանակ չունենալու հետ: Գաղտնիք չէ, որ Իսկոն ցանկանում է ավելի շատ խաղալ, որպեսզի երաշխավորված լինի Ֆրանսիայի Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի կազմում ընդգրկված լինելը: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը