Բաժիններ՝

Լոնդոնն ու Փարիզը խոստանում են ուժեղացնել ԴԱԻՇ-ի դեմ ուղղված հարվածները

Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան կուժեղացնեն ավիահարվածները Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո:

«Մենք կուժեղացնենք մեր հարվածները՝ ընտրելով այնպիսի թիրախներ, որոնց ոչնչացումը առավելագույնս վնաս կհասցնի ահաբեկիչների բանակին»,- նրա խոսքերը հայտնում է AFP-ն:

Իր հերթին, Քեմերոնը հայտնել է, որ իրենք Օլանդի հետ պայմանավորվել են համագործակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Մասնավորապես, Փարիզն ու Լոնդոնը կավելացնեն տվյալների փոխանակումը, որոնք առնչվում են ուղևորատար ավիաչվերթերին:

Մինչ հանդիպումը Օլանդն ու Քեմերոնը ծաղկեպսակներ են դրել «Բատակլան» համերգասրահի մոտ, որտեղ նոյեմբերի 13-ին զինված ահաբեկիչները պատանդ էին վերցրել հանդիսատեսին:

Ընդհանուր առմամբ՝ փարիզյան ահաբեկչություններին զոհ է գնացել 130 մարդ, ևս 350 մարդ վնասվածքներ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս