Բաժիններ՝

Շռամը, որ ես ունեմ տեսանյութում չկա. Ռոբերտ Ահարոնյանը՝ սեքս սկանդալի մասին. armtimes.com

Երեկ համացանցում «Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության անունից բավական արագ տարածվեց մի տեսանյութ եւ հայտարարություն, որտեղ «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը վիրտուալ շփվում է արական սեռի ներկայացուցչի հետ: Հայտարարության մեջ ասված է, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, որը ակտիվորեն պայքարում է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։

«Իմ պայքարը ԼԳԲՏ-ների դեմ չեմ դադարեցնելու: Սա ուղղակի սարքած է: Հոմոսեքսուալների ամենահզոր կերպարների մարդիկ են դա տարածում, թաքնված ֆեյքերով: Ոչ մեկ դեմս դուրս չի գալիս, ոչ մեկ չի ասում՝ ես եմ: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր մարդու հետ նստել եւ խոսել այդ թեմայի շուրջ, բայց ոչ մեկ իր արձագաքնը չի տալիս, որ դա իր արածն է: Դա ամբողջությաբ կեղծիք է, սարքած է»,- armtimes.com-ի հետ զրույցում արդարացել է Ռոբերտ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքն իր դեմ էժան պայքար է սկսել, քանի որ ինքը պայքարում է այդ համայնքի դեմ. «Ես գեյերի դեմ կոնկրետ պայքարելու ոչ մի բան չունեմ, ես պայքարում եմ այդ համայնքի դեմ, որ չի կարելի գովազդել, որ չի կարելի դրա մասին դասագրքեր սարքել, որ չի կարելի երեխան դառնա 18 տարեկան եւ որոշի ինքն էգ է, թե որձ»,- ասել է սոցիալիսը:

Կայքի դիտարկմանը, որ տարածված տեսանյութի հերոս տղամարդը բավականին նման է իրեն, Ռոբերտ Ահարոնյանն այսպես արձագանքել է. «Համամիտ եմ, ինձ շատ է նման, անչափ շատ է նման, բայց մի ուրիշ ապացույց կա, որը ասելու չի: Շռամը, որ ես ունեմ տեսանյութում չկա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս