Բաժիններ՝

Տեսահոլովակի պրեմիերա` «Այո և Ոչ» կամ` «Մի վռազի»

Համացանցում է հայտնվել Սահմանադրական բարեփոխումների քնարկումների առիթով ստեղծված «Այո և Ոչ» ռեալիթի շոու-հեռուստանախագծի մասնակիցների մարզային հանդիպումների տարբեր դրվագներից հավաքված մի տեսահոլովակ:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, փոքր ու մեծ գյուղեր և քաղաքներ: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը հյուսիսային մարզերում է, մյուսը՝ հարավայիններում:

Ayo-voch-Perkupeyyan Gevorg321

????????????????????????????????????

Կարդացեք նաև

????????????????????????????????????

????????????????????????????????????

Այո-ներն ու ոչ-երը միաժամանակ նույն հարթակից ներկայացնում են իրենց տեսակետերը՝ դեմ առ դեմ: Հանդիպումներն ու քննարկումները նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը հեռարձակվում են «Ա1+»-ի ուղիղ եթերում, ամեն օր ժամը 11:00-23:00-ը: Հեռուստանախագիծը «Արմնյուզի» և «Ա1+»-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդմեջ հեռարձակվում է «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքում:

Դեպի հյուսիս «այո»-ի խմբում են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, և ՀՅԴ-ից՝ Արթուր Եղիազարյանը: «Ոչ»-ի խմբում են Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը՝ «Հայազն»-ից և Նարեկ Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներից»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

Ayo-voch00412 Ayo-voch00123 Ayo-voch0001 Ayo-voch003 Ayo-voch002 Ayo-voch (7) Ayo-voch (1)

Դեպի հարավ մեկնող խմբում «այո» ասողների մեջ են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանը և Կարինե Աճեմյանը և ՀՀ Նախագահի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: «Ոչ»-ի խմբում են Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս