Շմայսը մեծ հաճույքով կգնա ԱԺ էթիկայի հանձնաժողով. «Ժողովուրդ»
«ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին սկսելու է Հել սինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Աաքանցի դիմումի քննարկումն՝ ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ։ Կոչ եմ անում վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,– ասել էր Աժ պատգամավորը։
Նշված հայտարարությունից հետո՝ հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով որ Աժ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են, այստեղից էլ նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար։ ՀՔԾ-ն, սակայն, մերժելէր քրեական գործի հարուցումը։ Ա. Աաքունցը դիմել էր նաեւ Աժ էթիկայի հանձնաժողով։ Ներկայումս Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է, որին «ժողովուրդ» –ը մի քանի հարցեր է ուղղել։
–Պարոն Բաբայան, Դուք ղեկավարում եք Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Աաքունցի դիմումն ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի։ Ի՞նչ որոշում եք կայացրել, արդյո՞ք կողմերը ներկա են լինելու հարցի քննարկմանը։
–Մեր աշխատանքները սկսվել են առաջին իսկ օրվանից, ես այժմ նախապատրաստում եմ մեր նիստը, որտեղ պետք է հրավիրենք երկու կողմերին էլ։ Քննվելու է Առաքել Մովսիսյանի դեմ ներկայացված դիմում-բողոքը, նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու առաջին նիստն՝ իմ նախագահությամբ։ Ըստ կանոնակարգի՝ մենք պետք է կողմերին հնարավորություն տանք արտահայտվել, խոսել, ներկայացնել իրենց դիրքորոշումը, որից հետո արդեն էթիկայի հանձնաժողովը կկայացնի իր որոշումը։ Ամեն ինչ ընթանում է կանոնակարգի համաձայն, առանց որեւէ բացառությունների։
– Այսինքն՝ Արթուր Աաքունցն ու Առաքել Մեվսիսյանը ներկա են լինելու նիստին։
– Այո՛, նրանք հրավիրվել են, գրություններն արդեն ուղարկվել են, մենք այդ օրն իրենց լսելու ենք։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։