Արմեն Հովհաննիսյանը ազատ արձակվեց
                                    Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Արմեն Հովհաննիսյանը ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Ա. Հովհաննիսյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ, և դատապարտվել էր 2 տարի ազատազրկման: Այսօր լրացավ նրա պատժի կատարման երկու տարին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    