Կառավարությունը դիմելու է Ազգային Ժողովին
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է նոյեմբերի 10-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել: Նախագիծը ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ առաջարկվում է արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել 13 օրենսդրական փաթեթ և 8 միջազգային պայմանագիր: