Վթարի հետևանքով տուժածների բուժման, իսկ զոհվածների հուղարկավորության ծախսերը ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա

Տուլայում Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների բուժման, իսկ զոհվածների հուղարկավորության ծախսերը ՀՀ կառավարությունը կվերցնի իր վրա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր որոշմամբ՝ հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկու օր՝ գտնվում են Տուլայի նահանգում. «Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Եվ երեկ մենք քննարկել ենք հանրապետության նախագահի հետ և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության, կառավարությունը կվերցնի իր վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս