Երևանում վթարից մահացել է Աշուղ Երազը. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը Ծովակալ իսակովի 44/3 շենքի բնակչուհի 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը սիրված և ճանաչված աշուղ Երազն է:
Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած վարորդին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: