Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունը ավարտվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունը գրեթե ավարտվել է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կազդարարվի նախաքննության ավարտի մասին, որից հետո քրգործը կուղարկվի դատարան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, և նրանք հնարավորություն կունենան այդ առնչությամբ իրենց կարծիքը ներկայացնել նախաքննության մարմնին։

Նշենք, որ այս գործով մեղադրյալները 6-ն են, որոնցից կալանքի տակ են միայն Յուրի Մանուչարյանը և մարզպետի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիս Խաչատրյանը։ Վերջինս 4 ամիս գտնվում էր հետախուզման մեջ և իրավապահներին ներկայացավ մեկ ամիս առաջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30