Բաժիններ՝

Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռը կարող է պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին. Interfax

Ռուսական ընկերությունները, որոնք Աֆրիկայում բեռնափոխադրումներ են իրականացնում, չեն հաստատում, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում է ռուսական բեռնափոխադրողի:

«Նախնական տվյալներով՝ ոչ մի ռուսական ավիաընկերություն, որն իրականացնում է բեռնափոխադրումներ տվյալ տարածաշրջանում, չի հաստատում իր ինքնաթիռներից մեկի կորուստը, ինչպես նաև փաստը, որ կործանված ինքնաթիռը պատկանել է իրենցից մեկին»,- Interfax-ին հայտնել է աղբյուրը:

Աղբյուրը չի բացառել, որ կործանված «ԱՆ-12»-ը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին:

Հիշեցնենք, որ այսօր Հարավային Սուդանում կործանվել է բեռնատար «ԱՆ-12» ինքնաթիռը, որի անձնակազմը բաղկացած էր 5 ռուսից:
Նախնական տվյալով՝ աղետի զոհերի թիվը հասնում է 40-ի: 3 ուղևորի հաջողվել է փրկվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս