Բաժիններ՝

Մոսկվայում կալանավորվել է ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունեցող ռուս ուսանողուհին

Մոսկվայի Լեֆորտովյան դատարանն այսօր վճռել է կալանավորել Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Վարվառա Կարաուլովային, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ առնչություններ ունենալու մեջ, հայտնում է TASS-ը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին ու 205.5 հոդվածի 2-րդ մասերով կատարած հանցագործությունների մեջ, այն է՝ առնչություն ՌԴ-ում ահաբեկչական համարվող կազմակերպության գործունեությանը:

Կարաուլովան կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 23-ը, հայտնել է դատարանի մամլո քարտուղար Յուլյա Սկոտնիկովան: Հիշեցնենք, որ ռուս ուսանողուհին տանից հեռացել էր այս տարվա մայիսի 27-ին՝ ասելով, թե գնում է համալսարան, սակայն հարազատներից գաղտնի ուղևորվել էր Ստամբուլ:

Ինտերպոլի թուրքական բաժնի աշխատակիցները նրան ու ՌԴ-ի ևս 12 քաղաքացու հունիսի 4-ին ձերբակալել էին սահմանը հատելիս: Համարվում է, որ նրանք ժամանել էին Թուրքիա՝ նպատակ ունենալով հատել Սիրիայի հետ հարավային սահմանն ու միանալ զինյալներին:

Աղջիկը հունիսի 12-ին վերադարձել էր Ստամբուլից: Քննչական կոմիտեն որոշել էր նրա դեմ քրեական գործ չհարուցել: Երեքշաբթի դատարանը կալանավորել էր Կարաուլովային հավաքագրած անձին, ով փորձում էր նրան ներգրավել ԴԱԻՇ-ի շարքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս