«Չելսիում» Մոուրինիոյի դեմ ոչ մի խռովություն չկա
«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հայտարարել է, որ թիմի ներսում ոչ մի կոնֆլիկտ չկա մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
«Չկա ոչ մի խռովություն Մոուրինիոյի դեմ: Եթե նայեք մեր վերջին խաղը, ապա կտեսնեք, թե ինչպես են բոլոր ֆուտբոլիստները 100 տոկոսով խաղում:
Եթե թիմը վատ մարզավիճակում է, միանգամայն բնական է, որ առաջանում են ոչ հաճելի լուրեր, բայց թիմում ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում:
Մենք առավելագույնս կենտրոնացած ենք այն բանի վրա, ինչ մեզանից պահանջում է Մոուրինիոն, և ցանկանում ենք օգնել «Չելսիին» վերադառնալ հաղթական ուղի»,- ասել է Ռամիրեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը