Բաժիններ՝

Անկարայի ահաբեկչությանը կարող են առնչություն ունենալ ԴԱԻՇ-ն ու PKK-ն. Ահմեդ Դավութօղլու

ԴԱԻՇ-ն ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) կարող են առնչություն ունենալ Անկարայի ահաբեկչությանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Մեծ է հավանականությունը, որ ԴԱԻՇ-ն ու PKK-ն առնչություն ունեն Անկարայի ահաբեկչությանը։ Հատկապես կարևոր հանցանշան են մահապարտ-ահաբեկիչներից մեկի ԴՆԹ-ի անալիզները: Հետաքննությունն ընդլայնվում է՝ ահաբեկիչների հնարավոր կապերը հետաքննելու նպատակով»,- ասել է Դավութօղլուն։
Ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր, որ երկրի քննչական մարմինները Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների կազմակերպման մեջ կասկածում են ԴԱԻՇ-ի զինյալներին:

Հիշեցնենք, որ իրար հաջորդող պայթյունները տեղի են ունեցել Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ, առավոտյան ժ. 10.00-ի սահմաններում, երբ կայարանին կից հրապարակում հավաքվել էին «Հանուն խաղաղության ու ժողովրդավարության» երթի մասնակիցները:

Երթը կազմակերպվել էր արհմիությունների ու քրդամետ խմբերի կողմից: Միտինգում պետք է կոչ արվեր դադարեցնել Թուրքիայի «Քրդական աշխատավորական» կուսակցության ու Թուրքիայի իշխանությունների միջև ծագած կոնֆլիկտը:
Պայթյունների հետևանքով զոհվել է 97 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս