Էկոնոմիկայի Նոբելյան մրցանակն շնորհվել է Փրինսթոնի համալսարանի տնտեսագետ Անգուս Դիթոնին
2015թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակն շնորհվել է տնտեսագետ Անգուս Դիթոնին Փրինսթոնի համալսարանից: Մրցանակը գիտնականին շնորհվել է սպառողական, աղքատության ու սոցապահովման անալիզի համար, հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Մրցանակի չափը կազմում է 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 953 հազար դոլար):
Անցած տարի մրցանակին արժանացել էր պրոֆեսոր Ժան Տիրոլը Թուլուզի համալսարանից շուկայի կարգավորման անալիզի համար:
Էկոնոմիկայի Նոբելյան մրցանակն շնորհվում է 1969 թվականին ու ուղղակի կապ չունի Ալֆրեդ Նոբելի հետ, ով հիմնել էր իր անվան մյուս մրցանակները:
Էկոնոմիկայի ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող մրցանակի նախաձեռնողն է Շվեդիայի բանկը: Հենց բանկը 1968-ին նոբելյան կոմիտեին հատկացրեց մրցանակի համար անհրաժեշտ դրամական միջոցները: