Հնագույն բաղադրատոմս՝ ասթմայի, բրոնխիտի, հազի բուժման համար
Շատերը թոքերի հետ կապված տարբեր հիվանդություններ ունեն: Ավելի հաճախ հանդիպում ենք ասթմայի, բրոնխիտի և հազի տարբեր տեսակներին: Տարբեր տեսակի ինֆեկցիաները, ալերգիաներն ու ծխելը կարող են թոքերի որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ: Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի լուծել թոքերի խնդիրները, հատկապես՝ ասթմայի և բրոնխիտի դեպքում:
Մեր նախնիները հավանաբար հենց այս դեղամիջոցն էլ օգտագործել են՝ թոքերը բուժելու համար:
Բաղադրություն
- Կես կգ սոխ
- Կես կգ շաքար
- 2 կիտրոն
- 5 լ ջուր
- 7 ճ/գ բնական մեղր
Պատրաստման եղանակը
Մետաղյա տարայի մեջ մի փոքր տաքացրեք շաքարը, խառնեք այնքան, մինչև կարմրի: Ապա ավելացրեք նախապես մանրացրած սոխը, մի փոքր տապակեք և ավելացրեք ջուրը: Միջին ջերմաստիճանի վրա խառնուրդը եռացրեք մինչև ջրի 1/3-ը գոլորշիանա: Վերցրեք կրակից և թողեք սառչի, ապա ավելացրեք մեղրն ու 2 կիտրոնի հյութը, լավ խառնեք ամբողջը: Վերջում թողեք խառնուրդը մնա ամբողջ գիշեր, իսկ առավոտյան քամեք այն:
Ամեն անգամ ուտելուց առաջ 1 ճ/գ օգտագործեք այս դեղամիջոցից: Գործողությունը կատարեք այնքան ժամանակ, մինչև թոքերը լավանան: Խորհուրդ է տրվում երեխաներին տալ 1 թեյի գդալի չափով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը