Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ-ից վտարել սիրիացի փախստականներին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում երկրից կվտարի սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ն:

«Ես նախազգուշացնում եմ մարդկանց, ովքեր այստեղ են գալիս Սիրիայից այս զանգվածային միգրացիայի շրջանակում: Եթե ես հաղթեմ, նրանք հետ են գնալու»,- հայտարարել է Թրամփը:

Հանդես գալով Նյու Հեմփշիրում՝ միլիարդատերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չպետք է ընդունի հազարավոր մարդկանց, ովքեր, նրա խոսքով, կարող են կապ ունենալ ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման հետ:
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վատ է գլուխ հանում ճգնաժամից:

Ավելի վաղ ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հաջորդող երկու տարում ապաստան կտրամադրի ավելի մեծ թվով ներգաղթյալների՝ մինչև 85 հազար մարդ հաջորդ տարի ու մինչև 100 հազար՝ 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս