Բաժիններ՝

Casus belli. Ադրբեջանը տալիս է պատերազմի առիթը. razm.info

razm.info-ն գրում է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Հայաստանն իրեն հրադադարի պահպանման վերաբերյալ որևէ պարտավորությամբ այլևս կապված չի համարում։ Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ այսուհետ հայկական բանակը հրթիռահրետանային միջոցներով մշտական խոցման տակ է պահելու ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը։

Հայկական կողմի այս արձագանքը վերջին 1,5–2 տարում իրավիճակը սրելու՝ ադրբեջանական կողմի նպատակային ու հետևողականորեն քաղաքականության տրամաբանական պատասխանն է։

Դեռ 2 տարի առաջ հրադադարի ռեժիմը հիմնականում խախտվում էր հրազենով, իսկ ամենալուրջ միջադեպերը հետախուզական-դիվերսիոն առանձին խմբերի ներթափանցման փորձերն էին։ Խիստ հազվադեպ կիրառվում էին նաև նռնականետեր ու փոքր տրամաչափի ականանետեր։ Սակայն վերջին 1.5–2 տարում Ադրբեջանը հետևողականորեն ավելացրեց և հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը և կիրառվող զինատեսակները։ Ընդ որում` ադրբեջանական հարձակումները չտարբերակող են (միջազգային իրավունքի լեզվով՝ indiscriminate attack), այսինքն` որևէ տարբերակում չի դրվում քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև։

Այսպես օրինակ.

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս