Բաժիններ՝

Կելինին խոստովանել է, որ չի զգացել, թե ինչպես է Սուարեսը կծել իրեն

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ֆերնանդո Միտյանսը հայտնել է, որ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին 2014 թվականի Աշխարհի առաջնության Ուրուգվայի հետ խաղի ժամանակ ձևացրել է, թե ցավեր ունի, իսկ իրականում անգամ չի էլ զգացել, թե ինչպես է Սուարեսը կծել իրեն:

«Հանդիպումից հետո, երբ մրցավարին հարցրին, թե ինչ էր իրականում պատահել, նա պատասխանեց, որ ոչինչ չի տեսել: Հետո հարցրեցին Կելինիին, իսկ նա էլ ասաց, որ Սուարեսն առանձնապես ոչինչ չի արել»,- նշել է Միտյանսը:

Կելինին նաև նշել է, որ Սուարեսի՝ իրեն կծելը նման էր իր ընկերուհու համբույրին: Նա պարզապես ձևացրել է, թե ցավում է, որպեսզի Սուարեսին հեռացնեն դաշտից:

Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո ՖԻՖԱ-ն Լուիս Սուարեսին 4 ամսով արգելել էր ֆուտբոլ խաղալ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս