Նոր կոալիցիան ձևավորված է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը:
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաև ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձևավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել էր 2007 թվականի խոհրդարանական ընտրությունից հետո՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի մասնակցությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ«Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: