Ի՞նչ է հանձնարարել Ստեփանակերտի քաղաքապետը
Սեպտեմբերի 26-ին հանդիսավորությամբ կնշվի Ստեփանակերտ քաղաքի տոն օրը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ երեկ կայացել է նիստ՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի տոն օրվա միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նիստին հանձնաժողովի անդամներից բացի ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներ և համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք կառույցների ղեկավարներ:
Ս.Գրիգորյանն ընդգծել է քաղաքի օրը պատշաճ մակարդակով նշելու և տոնակատարություններին` բնակչության լայն զանգվածներին մասնակից անելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը հնչել են մի շարք առաջարկություններ` կապված միջոցառումների արդյունավետ կազմակերպման հետ, ինչպես նաև` քաղաքապետի կողմից տրվել են հանձնարարություններ:
Ամփոփելով նիստի աշխատանքները, Ս. Գրիգորյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է տոնական ծրագրում ընդգրկած միջոցառումների անթերի անցկացմանը` շեշտելով, որ տոնակատարության մասնակիցները տարեց-տարի որակական փոփոխություններ պիտի նկատեն և ավելի ոգևորությամբ նշեն հարազատ մայրաքաղաքի օրը: