Դադարեցվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը
Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում ջրագծի վրա առաջացած վթարի հետևանքով, օգոստոսի 11-ին` առավոտյան ժամը 07.00-ին, ջրազրկվել են Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ և 2-րդ զանգվածները:
Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել ժամը 18.00-ին: