Բաժիններ՝

«7 շրջանների վերադարձն» Ադրբեջանին կփոխի ուժերի հավասարակշռությունն ի օգուտ Ադրբեջանի և կհանգեցնի պատերազմի. Ալեքսանդր Կռիլով

168.am-ի զրուցակիցն է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

 

-Պարոն Կռիլով, Մինսկի խումբն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակով և ցանկանում է նախագահական մակարդակի հանդիպում կազմակերպել: Վերջերս ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի համար առաջնահերթություն է, իսկ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհնար է առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակցման: « Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի 7 շրջանները»,- ասել էր Ուորլիքը: Ինչպե՞ս կընթանա  բանակցային նոր փուլը, երբ նման առաջարկներ են հնչում: Այս փուլում առաջընթացի հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Ուորլիքի հայտարարությունը ԶԼՄ-ներում մեծ հետաքրքրություն առաջացրեց, բայց ըստ էության այն ոչ մի նոր բան չի պարունակում:  Տարիներ շարունակ կա երկու մոտեցում` փուլային և փաթեթային, դրանք միավորելու փորձերն ապարդյուն են անցնում: ԼՂ հակամարտության գոտում ներկայիս լարվածության պայմաններում 7 շրջանների վերադարձը՝ առանց հուսալի միջազգային անվտանգության երաշխիքներով ԼՂ կարգավիճակի միաժամանակյա հստակեցման, կտրուկ կերպով կփոխի ուժերի հավասարակշռությունն ի օգուտ Ադրբեջանի: Դա կմեծացնի լայնամասշտաբ նոր պատերազմի հնարավորությունը, քանի որ Բաքվում կարող է ԼՂ հակամարտության արագ ուժային լուծման  հույս արթնանալ:  Թե որքան հեշտ է ժամանակակից աշխարհում պատերազմ սկսելը, փաստում է Հայաստանի հարավում տեղի ունեցողը: Ի դեպ, ռազմական գործողությունների գոտիների ընդլայնման միտումն ավելի ու ավելի է աճում:

Ակնհայտ է, որ Հայաստանը Ուորլիքի  կամ այլ երկրների ներկայացուցիչների կոչերի համաձայն չի կարող վերադարձնել 7 շրջանները կամ այլ տարածքները` պարզապես հույսը դնելով Ադրբեջանի խաղաղասիրության և բարի կամքի վրա: Բոլոր նոր բանակցային փուլերը կարող են շարունակվել դեռ շատ երկար: Աշխարհում կա 300-ից ավելի տարի շարունակվող Ջիբրալթարի խնդիրը, այլ շատ տարածքային վեճեր, որոնք շարունակվում են շատուշատ տասնամյակներ: Հենց այդպիսի երկարաժամկետ կարգավորում պահանջող հակամարտությունների ցանկին է պատկանում նաև ղարաբաղյան հակամարտությունը, այն չափազանց բարդ է արագ կարգավորելու համար:

Ի դեպ, իրավիճակը զարգանում է ոչ թե լարվածության նվազեցման, այլ հակառակ ուղղությամբ: Դա է փաստում փոխադարձ անհանդուրժողականության, թշնամական վերաբերմունքի և  շփման գծում ռազմական լարվածության աճը:  Այս պայմաններում միջնորդների համար շատ ավելի օգտակար կլիներ  ոչ թե այս կամ շրջանը ետ վերադարձնելու մասին աղմկահարույց հայտարարություններ անելն, այլ այնպիսի խնդիրների վրա կենտրոնանալ, առանց որոնց  սկզբունքորեն խաղաղ կարգավորումն անհնար է: Իսկ դա հակամարտող կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացումն է, ռազմական հռետորաբանության նվազեցումը,  տրանսպորտային ուղիների ապաարգելափակումը և շատ այլ բաներ:  Միայն այս խնդիրները լուծելու դեպքում կարելի է ստեղծել հիմք փոխընդունելի և խաղաղ կոմպրոմիսի համար: Դա  դեռևս չի արվում փաստորեն, ուստի ներկայիս իրավիճակը առանց նկատելի փոփոխությունների կարող է շարունակվել դեռ երկար ժամանակ: Այսօրվա դրությամբ դա ավելի հավանական սցենար է  թվում:  Հակամարտության գոտում իրավիճակի արմատական փոփոխությունը` պայմանավորված  արտաքին գործոնով (արմատական իսլամիստական ուժերի ներթափանցում Հարավային Կովկաս, ներքաղաքական ապակայունություն Հայաստանում կամ Ադրբեջանում և այլն), ավելի պակաս հավանական տարբերակ է, բայց նաև դա չպետք է բացառել: Դատելով ամեն ինչից` Հայաստանի իշխանությունները հաշվի են առնում նաև այս սցենարի հավանականությունը, դրա մասին են փաստում ձեռնարկվող միջոցառումները   հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման և ՀԱՊԿ-ի և այլ ձևաչափերի շրջանակում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի  ուղղությամբ:

 

– Վերջին օրերի ընթացքում կրկին լարված է իրավիճակը հակամարտության գոտում: Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

 – ԼՂ հակամարտության գոտում ուժերի ներկայիս հավասարակշռության պահպանման դեպքում նոր պատերազմի վերսկսման հնարավորությունը պետք չէ չափազանցնել: Իրավիճակի սրում տեղի է ունենում մշտապես, Հայաստանի նկատմամբ ճնշումների ադրբեջանական քաղաքականության մի մասն է դա: Բայց նոր պատերազմում հուսալի գործընկերներ չունեցող Ադրբեջանի համար չափազանց վտանգավոր կլիներ նման պատերազմ սկսելը, իսկ Բաքվի իշխանություններին չի կարելի դասել անմիտ ավանտյուրիստների շարքին, ինչպիսին Սաակաշվիլին է: Նոր պատերազմ սկսելու գայթակղություն Բաքվում կառաջանա, եթե այնտեղ արագ և հաղթական պատերազմի ելքի հարցում բացարձակապես վստահ լինեն:  Նման հիմքերի համար դեռ վստահություն չկա, ավելին` Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի կարող Ադրբեջանին չզսպող ազդեցություն չունենալ: Հենց այդ պատճառով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է  հետապնդել Հայաստանին ամեն կերպ ճնշելու քաղաքականությունը` հույս ունենալով թշնամուն քամելու միջոցով հասնել նրա թուլացմանն ու կապիտուլացմանը: Կարծում եմ, որ Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացումը սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով Բաքվում շատ ավելի բարձր է գնահատվում, քան նախկինում:

 

– Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դիրքերի ամրապնդման հնարավորությունը Հարավային Կովկասում և ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում: Հնարավո՞ր է Իրանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

– Իրանը չափազանց շատ խնդիրներ ունի` այլոց խնդիրներով  զբաղվելու հնարավորություն ունենալու համար: Իրավիճակի վրա ազդեցություն կարող է ունենալ Իրանի նկատմամբ գործող տնտեսական սահմանափակումների վերացումը, դա կարող է բարելավել իրավիճակը Ղարաբաղյան հակամարտությունում:  Սակայն այս ամենը քիչ հավանական է, որ մեծապես ազդի իրավիճակի վրա:  Բանակցային գործընթացին Իրանի միացումը այս կամ այն դերակատարմամբ հնարավոր է, քանի որ Թեհրանի համար կարևոր է ամրապնդել սեփական դիրքերը միջազգային ասպարեզում:  Սակայն այս ամենից ակնկալել ինչ-ինչ բեկումներ` ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, պետք չէ նույն այն պատճառներով, որոնց համաձայն անարդյունավետ է բանակցային գործընթացում աշխատող միջնորդների գործունեությունը:

 

-Պարոն Կռիլով, Հայաստանում շրջանառության մեջ է դրվել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների պնդմամբ, թույլ է տալիս ՀՀ նախագահին պահպանել իր իշխանությունը: Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերում սրան:

 – Մոսկվան այդ հարցը դիտարկում է որպես Հայաստանի ներքաղաքական հարց: Չեմ հանդիպել տեղեկության, համաձայն որի՝ ռուսաստանցի փորձագետներ են ներգրավվել սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագծի վրա կատարված աշխատանքներում: Բարեփոխումները արժանացել են Վենետիկյան հանձնաժողովի  հավանությանը: Վենետիկյան հանձնաժողովն ընդգծել է. «…թեև փաստաթուղթը հիմնված է իրավական համակարգային վերլուծության վրա,  այլընտրանքներն, ինչպես կառավարման խորհրդարանական համակարգը, պարունակում են քաղաքական բաղադրիչ, որոնք պետք է լայնորեն քննարկվեն երկրի ներսում…»: հետաքրքրական է մեկ այլ ձևակերպում ևս անդրադարձի եզրափակիչ հատվածում. «…մարդիկ, ովքեր մինչ այսօր սովոր էին Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, կարող են իրենց համարել ձայնի իրավունքից զուրկ: Եթե նման փոփոխություն մտցվի, ապա ընտրազանգվածը և քաղաքացիական հանրությունը պետք է պատճառների մասին հարիր կերպով տեղեկացվեն»:

Հայտնի է, որ Հայաստանի շատ ընդդիմադիր գործիչներ  իշխանությունների նախաձեռնած գործընթացը գնահատում են որպես  ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին իշխանության գլխին պահելուն ուղղված փորձ: Այս իրավիճակում Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի բարեփոխումները Հայաստանում ցնցումներ չառաջացնեն և  նպաստեն Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական հաջող զարգացմանը: Դա օգտակար կլինի մեր երկկողմանի հարաբերությունների համար և կփաստի Մոսկվայի կողմից հետսովետական տարածքում իրականացվող ինտեգրացիոն պրոյեկտների կենսունակությունը:

 

Առաջարկում ենք ծանոթանալ հարցազրույցի ռուսերեն տեսքստին ևս:

* * *

-Минская группа обеспокоена ситуацией в зоне НК конфликта и хочет организовать президентскую встречу. На днях министр иностранных дел России сказал, что для Москвы приоритетно разрешение Карабаxского конфликта, потом Джеймс Уорлик заявил, что разрешение конфликта невозможно без уточнения статуса Kарабаха. “Армения должна вернуть 7 районов” ,- сказал Уорлик. Как разрешится по Вашему новый переговорный раунд и когда звучат такие предложении, возможен прогресс?

 -Заявление Уорлика вызвало большой интерес в СМИ, но по сути оно не содержит ничего нового. Много лет есть два разных подхода – поэтапный и пакетный, попытки их совместить пока остаются безрезультатными. На фоне нынешней напряженной ситуации в зоне конфликта возврат 7 районов без одновременного определения статуса Карабаха с надежными международными гарантиями безопасности резко изменит баланс сил в пользу Азербайджана. Это повысит вероятность новой полномасштабной войны, так как в Баку может возникнуть надежда на быстрое силовое решение карабахской проблемы. О том, насколько легко начать войну в современном мире свидетельствует все, что происходит к югу от Армении, причем тенденция расширения зон военных действий все более нарастает.

Очевидно, что Армения по призыву Уорлика или представителей других государств не может “возвратить 7 районов” или другие территории просто в надежде на добрую волю и миролюбие Азербайджана. Все новые переговорные раунды могут продолжаться еще очень долго. В мире есть насчитывающая более 300 лет проблема Гибралтара, еще множество территориальных споров, которые длятся многие десятилетия. Именно к таким “долгоиграющим” конфликтам относится карабахский конфликт, он слишком сложен, чтобы его можно было решить быстро. При этом ситуация развивается не в сторону снижения напряженности, а в противоположную сторону: об этом свидетельсвуют рост взаимной нетерпимости и вражбебности в обеих странах, рост военной напряженности на линии разграничения.

В этих условиях посредникам было бы полезнее не делать громкие заявления по поводу передачи тех или иных районов, а сосредоточиться на тех проблемах, без которых мирное решение невозможно в принципе. А это повышение уровня доверия между конфликтующими сторонами, снижение накала пропагандистской войны, разблокирование транспортных путей и многое другое. Только решая эти проблемы можно создать основу для мирного и взаимоприемлемого компромисса. Пока этого фактически не делается, поэтому нынешняя ситуация может оставаться без заметных изменений еще долгое время. Это на сегодняшний день представляется наиболее вероятным сценарием. Менее вероятен вариант коренного изменения ситуации в зоне конфликта в силу внешнего фактора (приход на Южный Кавказ сил радикального ислама, внутриполитическая дестабилизация Армении или Азербайджана и т.п.), но и этот сценарий нельзя исключать. Судя по всему власти Армении учитывают вероятность и этого сценария, об этом свидетельствуют предпринимаемые меры по совершенствованию системы коллективной безопасности и борьбе с международным терроризмом в рамках ОДКБ и в других форматах.

 

– В последнее время наблюдается эскалация ситуации в зоне конфликта. Насколько вероятно, на Ваш взгляд, возобновление военных действий в регионе?

-При условии сохранения нынешнего баланса сил в зоне карабахского конфликта вероятность начала новой войны не следует преувеличивать. Обострение ситуации происходит постоянно, это часть азербайджанской политики давления на Армению. Но для не имеющего надежных союзников в новой полномасштабной войне Азербайджана начинать такую войну было бы слишком опасным, а власти в Баку никак нельзя отнести к бездумным авантюристам типа М.Саакашвили.

Искус начать войну может в Баку возникнуть если там будут совершенно уверены в быстром и победоносном исходе войны. Пока никаких оснований для такой уверенности нет, более того, членство Армении в ОДКБ не может не оказывать сдерживающего влияния на Баку. Поэтому пока азербайджанское руководство продолжает следовать старой политике всемерного давления на Армению в надежде путем изматывания врага добиться его ослабления и капитуляции. Думаю, что после последних событий на проспекте Баграмяна вероятность внутриполитической дестабилизации в Армении под влиянием социально-экономических проблем оценивается в Баку как более высокая, чем прежде.

 

-Как Вы оцениваете вероятность усиления позиций Ирана в южнокавакзском регионе и в переговорном процессе НК конфликта? Возможно ли участие Ирана в Нагорно Карабахском конфликте?

-У Ирана слишком много своих проблем чтобы он имел возможность реально заниматься чужими. Влияние на ситуацию может оказать снятие наложенных на Иран экономических органичений, это может несколько улучшить ситуацию в зоне карабахского конфликта. Однако в целом все это вряд ли сильно повлияет на ситуацию. Подключение Ирана к переговорному процессу в той или иной роли возможно, так как и самому Тегерану важно укреплять свои позиции на международной арене. Однако ожидать от всего этого каких-то прорывов в решении карабахской проблемы не приходится по тем же причинам, по которым является неэффективной деятельность всех нынешних посредников в переговорном процессе.

 

– Спецкомиссия по конституционным реформам (СККР) опубликовала предварительный вариант проекта 1-7 глав новой Конституции. Подготовка проекта конституционных изменений близится к завершению, уже 1 августа он будет представлен президенту. Из проекта Конституции, некоторые эксперты говорят, что следует, что Серж Саргсян планирует совместить посты спикера и лидера правящей Республиканской партии Армении. Интересно как к таким развитиям относится Москва?

– Москва относится к этому как к внутреннему делу Армении. Мне не приходилось встречать упоминаний о привлечении российских специалистов к работе над проектом нынешних конституционных реформ. Однако предложенная концепция этих реформ получила одобрение Веницианской комиссии, которая, однако, подчеркнула: «…хотя документ основан на комплексном правовом анализе ситуации, определенные альтернативы, такие как выбор в пользу системы парламентского правления, содержат также политическую составляющую, что необходимо широко обсудить в стране». В заключении Венецианской комиссии есть ещё один интересный момент: «Люди, которые до сих пор привыкли к прямым выборам президента Республики, могут чувствовать себя лишенными права голоса. Если будет введено подобное изменение, то электорат и гражданское общество должны быть надлежащим образом информированы о причинах». Известно, что многие оппозиционные деятели в Армении расценивают инициированный властями процесс конституционных реформ как попытку оставить у власти нынешнего президента С.Саргсяна. В интересах России в этой ситуации чтобы реформы не привели к политическим потрясениям в Армении и способствовали бы ее более успешному политическому и социально-экономическому развитию. Это пошло бы на пользу развитию наших двусторонних отношений и стало бы свидетельством жизнеспособности тех интеграционных проектов, которые осуществляются Москвой на постсоветском пространстве.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս