Եգիպտոսւմ վերսկսվել է Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ դատական հետաքննությունը
Կահիրեի քրեական դատարանը վերսկսել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ դատական հետաքննությունը:
Ինչպես գրում է «Ալ-Վաֆդ» պարբերականը, այս անգամ նրան մեղադրում են հօգուտ Քաթարի լրտեսություն անելու մեջ: Խոսքը մասնավորապես Եգիպտոսի բանակի ու դրա բյուջեի մասին գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին է:
Մուրսիից բացի՝ մեղադրվում է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման ևս 10 ներկայացուցիչ:
Պետական մեղադրողն արդեն վկայություններ տալու համար կանչել է այդ գործի առաջին վկաներին: Դատական նիստը բազմիցս ձգձգվել է: