Բաժիններ՝

«Ոստիկանությունը վերջնաժամկետով ավելի է հրահրում մարդկանց». Վաղինակ Շուշանյանը շտապում է Բաղրամյան պողոտա. Armtimes.com

«Ոչ թալանին» նախաձեռնության ղեկավար Վաղինակ Շուշանյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ շտապում է Բաղրամյան պողոտա, որպես անձ մասնակցելու բողոքի ակցիային և աջակցելու մասնակիցներին:

«Գնում եմ և աջակցեմ, և ծեծի բաժինը քչացնեմ»,-ասաց Շուշանյանը, ով վերջին օրերին բուժվում էր, նրա մոտ գաղտնի թոքաբորբ էր հայտնաբերվել: Վաղինակ Շուշաննյան ասաց, որ «շատ վատ» է գնահատում ոստիկանության վերջաժամկետը:

«Ոստիկանությունը փորձում է կանխարգելիճ միջոցներ կիրառել, որովհետև այսօր արդեն բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ժամկետ տրված եղել է մինչև 21.00-ը, որ եթե բողոքի ակցիայի պահանջները չկատարվեն, աղբամանները առաջ են տարվելու: Գիտեն, որ երեկոյան ժողովուրդը շատ է հավաքվելու, իսկ հիմա առավոտվա շոգին քիչ են հավաքվածները: Շուստրի են իրանք, ուզում են վախեցրած լինեն: Ոստիկանությանը մեկը պետք է հուշի, որ շատ սխալ տակտիկական քայլեր է անում: Ավելի է նյարդայնացնում մարդկանց ու հրահրում, որ մարդիկ ավելի շատ դուրս գան փողոց»,-ասաց Շուշանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս