Ինչպես հոգ տանել թանկարժեք զարդերի նկատմամբ
Takprosto.cc կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ՝ թանկարժեք զարդերի նկատմամբ հոգ տանելու համար:
Ընդհանուր խորհուրդներ
- Մաքրություն անելիս հանեք թանկարժեք զարդերը, քանի որ մաքրող միջոցները կարող են ընկնել դրանց վրա: Դրանք հանեք նաև լոգանք ընդունելիս:
- Թանկարժեք իրերը հանելուց հետո դրանք չորացրեք, նոր պահեք:
- Թանկարժեք իրերը պահեք չոր տեղում:
Ոսկի
- Եթե կրեմ եք օգտագործում, որի կազմում աղ կամ սնդիկ կա, հետևեք, որպեսզի դրանք չընկնեն թանկարժեք իրերի վրա: Դրանից ոսկու վրա կարող են սպիտակ հետքեր մնալ:
- Ոսկեր իրերն ավելի լավ կփայլեն, եթե դրանք կարճ ժամանակով պահեք քաղցր ջրում:
- Ոսկեզօծ իրերը կարելի է մաքրել քացախի օգնությամբ:
Արծաթ
- Արծաթե իրերը մաքրելու համար դրանք դրեք կես բաժակ տաք ջրի մեջ, որին խառնեք նաև 3-4 կաթիլ անուշադրի սպիրտ:
- Արծաթը մաքրելու համար հաջողությամբ կարող է օգտագործվել նաև ֆոլգան:
Թարգմանությունը՝ 168.am-ի