Սրտային հիվանդությունների իրական պատճառները խոլեստերինն ու ճարպոտ կերակուրները չե՞ն
Ըստ interesbook.ru-ի՝ բժիշկ Դուայթ Լանդելը բացահայտել է, որ սրտանոթային հիվանդությունների պատճառները բոլորովին էլ խոլեստերինն ու ճապոտ կերակուրները չեն, ինչպես երկար ժամանակ մտածել են շատերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտանոթային հիվանդություններն ի հայտ են գալիս անոթների պատերի քրոնիկ բոբոքումների պատճառով: Եթե նման բորբոքումներ չլինեն, ապա խոլեստերինն էլ չի կուտակվի անոթներում:
25 տարվա փորձ ունեցող բժշկի խոսքերով՝ սրտանոթային հիվանդությունների դեմ բոլոր թերապիաներն անօգուտ են: Բոլոր այդ դեղամիջոցներն այլևս օգտակար չեն: Մի քանի տարի առաջ իսկական բացահայտում էր այն փաստը, որ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառն անոթների պատերի բորբոքումներն են: Աստիճանաբար այս բացահայտումը բերում է սրտի հիվանդությունների բուժման նոր մեթոդների:
Դարերից եկած դիետաներն ուղղակիորեն խթանել են ճարպակալումն ու շաքարախտի տարածումը, որոնց հետևանքներն ուղղակի սարսափելի են:
Չնայած Միացյալ Նահանգների բնակչության 25%-ը թանկարժեք դեղամիջոցներ է ընդունում, և չնայած նրան, որ կրճատել են ճարպոտ կերակուրները, այնուամենայնիվ, այս տարի սրտանոթային հիվանդություններից մահացած ամերիկացիների թվաքանակը կմեծանա:
Եթե օրգանիզմում բացակայում են բորբոքումները, խոլեստերինը ոչ մի կերպ չի կարող կուտակվել արյունատար անոթների պատերի վրա և հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Եթե չկան բորբոքումներ, խալեստերինը հանգիստ տեղաշարժվում է օրգանիզմում, ինչպես և պետք է լինի: Հենց բորբոքումներն էլ հանգեցնում են խոլեստերինի կուտակման:
Բորբոքումների մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, սա պարզապես օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է արտաքին թշնամիներին, այնպիսիք, ինչպիսիք են բակտերիաները, տոքսինները կամ վիրուսները: Այնուամենայնիվ, եթե մեր օրգանիզմն անընդհատ դառնում է վիրուսների, բնակատեղի կամ ուտում ենք, ասենք, այնպիսի մթերքներ, որոնք չի կարողանում մարսել օրգանիզմը, առաջանում է իրավիճակ, որը հանգեցնում է բորբոքումների:
Մեր արյունատար անոթների վնասվածքներն ու բորբոքումները կապված են փոքր քանակությամբ ճարպեր պարունակող դիետաների հետ:
Որո՞նք են քրոնիկ բորբոքումների հիմնական պատճառները
Նախ և առաջ՝ դրա պատճառներից մեկը չափից շատ պարզ ածխաջրերով հարուստ մթերքների օգտագործումն է (շաքար, ալյուր և դրանցից պատրաստված ցանկացած ուտելիք):
Բժշկի խոսքերով, երբ քաղցր բուլկի ենք ուտում, մեր օրգանիզմն ահազանգում է, կարծեք՝ օտարածին մարմին է ներթափանցել, և փորձում է պայքարել դրա դեմ: 6 տասնյակ տարիներ շարունակ ամերիկյան դիետան հիմնված է եղել այն մթերքների օգտագործման վրա, որոնք մեծ քանակությամբ շաքար են պարունակում և վերամշակված են՝ երկարաժամկետ պահելու համար: Այս մթերքներն աստիճանաբար թունավորում էին բոլորին:
Իսկ ինչպե՞ս կարող է քաղցր թխվածքաբլիթը բորբոքումներ առաջացնել
Պատկերացրեք, որ համակարգչի ստեղնաշարի վրա հյութ եք թափում, նույնը կատարվում է հյուսվածքներում: Երբ պարզ ածխաջրեր ենք օգտագործում, ինչպիսին, օրինակ, շաքարն է, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է: Ի պատասխան, ենթաստամոքսային գեղձն ինսուլին է արտադրում, որի հիմնական նպատակն է՝ շաքարի տեղափոխումը դեպի հյուսվածքներ, որտեղ էլ շաքարը կուտակվում է՝ էներգիայի վերածվելու համար: Եթե հյուսվածքները լցված են շաքարով, դրանք ետ են վանում գլյուկոզան, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ավելի շատ ինսուլին է արտադրվում, և գլյուկոզան վերածվում է կուտակված ճարպերի:
Ի՞նչ կապ կա այս ամենի և բորբոքումների մեջ
Արյան մեջ շաքարի մակարդակն ունի նեղ միջակայք: Շաքարի հավելյալ մոլեկուլները կպչում են տարբեր սպիտակուցների, որոնք, իրենց հերթին՝ վնասում են արյան անոթների պատերը: Այդ կրկնվող վնասվածքները վերածվում են բորբոքումների: Երբ օրական մի քանի անգամ արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, ստանում եք նույն ազդեցությունը, ինչ, եթե, օրինակ, կոպիտ կտորով անընդհատ տրորեք արյունատար անոթները:
Շարունակելով քաղցր թխվածքաբլիթների մասին, պետք է նշենք, որ այս քաղցրավենիքը պարումնակում է ոչ միայն շաքար, այլև այն տապակվում է սոյայի յուղի մեջ, որն օմեգա-6 յուղերից մեկն է: Սովորաբար օմեգա-6-ի մեջ մթերքները մշակվում են, որպեսզի երկարացվի պահպանման ժամկետը: Չնայած՝ օմեգա-6-ը շատ կարևոր է օրգանիզմի համար, այն յուրաքանչյուր բջջաթաղանթի հիմնական մասն է կազմում, որը կարգավորում է այն ամենը, ինչ մուտք է գործում բջիջ և դուրս գալիս այնտեղից: Այնուամենայնիվ, շատ կարևոր է օմեգա-3-ի հետ ճիշտ բալանսը:
Եթե բալանսը շեղվում է օմեգա-6-ի կողմը, բջջաթաղանթն արտադրում է ցիտոկին կոչվող քիմիական տարրեր, որոնք էլ առաջացնում են բորբոքումները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը