«Ատլետիկո». Տևեսի այլընտրանքի որոնումներում
Մադրիդյան ակումբը մտադրված է ձեռք բերել առաջատար հարձակվողի:
Դատելով ամեն ինչից, «Ատլետիկոյին», այնուամենայնիվ, չի հաջողվի հրավիրել Կարլոս Տևեսին և, դրան գումարած, մենեջմենթը կարող է վաճառել Մարիո Մանջուկիչին, որի համար էլ ակումբը փնտրում է այլընտրանքային տարբերակներ:
Ինչպես նշում է AS-ը, որպես այլընտրանք՝ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, ով դեռևս չի կարողացել ամրապնդվել Բունդեսլիգայում: Վերջերս ֆուտբոլիստը չէր բացառում թիմի փոփոխության հնարավորությունը:
«Ատլետիկոյի» համար առավել հետաքրքիր է «Սևիլիայի» ֆուտբոլիստ Կարլոս Բակկիի ձեռքբերումը: Կոլումբիացին հարմարվել է Պրիմերայում և ստաբիլ մակարդակի վրա անց է կացրել երկու մրցաշրջան, սակայն ակումբը դժվար թե ցանկանա վաճառել իր առանցքային ֆուտբոլիստներից մեկին` իր մրցակից թիմին:
Մի պահ տարբերակ կար, որ թիմ կվերադառնա Ռադամել Ֆալկաոն, սակայն վերջինս մյուս մրցաշրջանում խաղալու է «Չելսիի» կազմում:
Չնայած Մանջուկիչի հնարավոր հեռանալուն, «Ատլետիկոն» իր կազմը պետք է լրացնի «Վիլյառեալի» հարձակվող Լուսիանո Վիետտոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը