Ֆրանսիացիները «խելացի» լողազգեստ են ստեղծել
Ֆրանսիական Spinali Design սթարթափը ներկայացրել է «խելացի» լողազգեստ, որը օգնում է այն կրողներին խուսափել արևային արվածքներից, գրում է The Local-ը:
Բիկինիում ներդրված է հանովի ու ջրադիմացկուն արևային ճառագայթման ցուցիչ, որը գրանցում է օդի ջերմաստիճանն ու համադրում է տեղեկությունը լողազգեստը կրողի մարմնի, օրինակ՝ մաշկի տեսակի մասին տեղեկատվության հետ:
Դրանից հետո լողազգեստը տեղեկացնում է, որ եկել է արևապաշտպան կրեմ օգտագործելու ժամանակը: Դա արվում է հավելվածի միջոցով, որը տեղադրված է լողազգեստը կրողի սմարթֆոնում:
Արտադրանքն ստեղծողները իրենց գյուտն անվանում են bikini connecté:
Լողազգեստները վաճառքի կհանվեն արդեն այս շաբաթ: Այսօրվա դրությամբ հասանելի են միայն կանացի լողազգեստները, որը հնարավոր է գնել 149 եվրոյով: