Եկել է Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան Հայաստանից, Բելառուսից ու Ադրբեջանից բաժանելու ժամանակը. Ելիսեև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ելիսեեևը կողմ է արտահայտվել ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» քաղաքականությունից Հայաստանի, Բելառուսի ու Ադրբեջանի անջատմանը:

Այս մասին Ելիսեևը հայարարել է Կիևյան 8-րդ ֆորումի շրջանակներում: Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն քաղաքականության վրա, որի միջոցով Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան կարող են դիմակայել արտաքին սպառնալիքներին.

«Նախևառաջ մենք կարող ենք ապահովել «Արևելյան գործընկերության» շրջանակներում տարբերակված քաղաքականություն: Ինձ թվում է, թե ժամանակն է Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան բաժանել Հայաստանից, Բելառուսից ու Ադրբեջանից:

Մենք փորձել ենք անել այդպես, ի դեպ՝ Ռիգայի գագաթաժողովում: Ի դեպ՝ մենք ունեցել ենք Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի վերաբերյալ համաձայնեցված եռակողմ հայտարարություն: Այսինքն, կա հստակ տարբերակում»:

Տեսանյութեր

Լրահոս