Բաժիններ՝

10 փաստ Սատուրնի մասին

1. Մեկ տարին Սատուրնի վրա համարժեք է Երկրի գրեթե 30 տարուն, իսկ մեկ օրը՝ շուրջ տասն ու կես ժամվա:

2. Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունն ավելի փոքր է, քան ջրինը։ Մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։

3. Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, միակ արբանյակն է Արեգակնային համակարգում, որ ունի մթնոլորտ:

4. Սատուրնն Արեգակնային համակարգում ամենաընդարձակ օղակներն ունեցող մոլորակն է: Օղակները տարածվում են Սատուրնի հասարակածից հաշված 6,630 կմ-ից մինչև 120,700 կմ, միջինում ունեն մոտավորապես 20 մետր հաստություն, 93%-ով կազմված են ջրային սառույցից և 7%-ով ամորֆ ածխածնից:

Կարդացեք նաև

5. Սատուրնն «ամենահարթ» մոլորակն է․ նրա բևեռային տրամագիծը հասարակածային տրամագծի 90%-ի չափ է։ Դա պայմանավորված է իր ցածր խտությամբ և սեփական առանցքի շուրջ արագ պտույտով: Սատուրնն իր առանցքի շուրջ պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։

saturn3

6. Սատուրնը «սեղմվում է». սեղմումը նկատելի է մոլորակի բևեռներում, սա կապված է արագ պտույտի հետ։ Այդ սեղմվածությունը լավ նկատելի է նույնիսկ աստղադիտակով դիտելիս:

7. Սատուրնը հեշտությամբ կարելի է տեսնել անզեն աչքով: Գիշերային երկնքում անզեն աչքով երևում է՝ որպես պայծառ, դեղնավուն լուսավոր կետ, որի տեսանելի աստղային մեծությունը սովորաբար +1.5 – -0.2 է:

8. Սատուրնի վրա կանգնել չենք կարող, այն հիմնականում գազից է բաղկացած: Այս «գազային հսկան» կրում է նաև մեծ քանակությամբ հելիում:

saturn

9. Սատուրնը հռոմեական դիցաբանությունում հողագործության աստվածն է, իսկ հունական դիցաբանությունում այն կոչվում է Զևսի հոր՝ ժամանակի նախաստված Քրոնոսի անվամբ:

10. Սատուրն մոլորակի հայկական անվանումն է Երևակ, բառի հիմքում ընկած են երևալ, առաջ գալ և տեսիլք իմաստները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս