Կիպրոսի նախագահը թուրքական համայնքի նորընտիր առաջնորդի հետ կհանդիպի մայիսի 11-ին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիդիսը մայիսի 11-ին հանդիպելու է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նորընտիր «նախագահ» Մուսթաֆա Աքընջըի հետ:
Այդ հանդիպումը կազմակերպում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսփեն Բարտ Էյդեն: Ակնկալվում է, որ ճաշից հետո կհայտարարվի կիպրական հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի ժամկետը:
Էյդեն կղզում գտնվելու է մայիսի 4-12-ին, այդ ընթացքում նա երկկողմ հանդիպումներ կունենա Կիպրոսի առաջնորդների հետ՝ համապարփակ բանակցությունների վերականգնելու նպատակով:
Կիպրական հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունները դադարեցվել են 2014 թվականի հոկտեմբերին, երբ Թուրքիան Բարբարոս Հայրեդդին փաշա գիտեահետազոտանավն ուղարկեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի՝ սեյսմիկ հետախուզություն իրականացնելու համար: