
Վրաստանը խոստանում է օսական ԶԼՄ-ների տեղեկատվության հաստատման դեպքում ադեկվատ արձագանքել Հայաստանին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օսական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Հարավային Օսիայի վարչակազմի ներկայացուցիչների հետ.
«Այդ տեղեկատվությունը տարածել է օսական կողմը: Այլ աղբյուրներ մենք չենք հայտնաբերել: Տեղեկատվությունը հաստատված չէ: Այդ մասին հայտնի է նաև մեր դեսպանատանը: Մենք փորձում ենք ճշգրտել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»:
Կերեսլիձեն ընդգծել է, որ եթե հաստատվի տվյալ տեղեկատվությունը, ապա վրացական կողմը կպատասխանի ադեկվատ ձևով. «Եթե հաստատվի, որ ամեն ինչ տեղի է ունեցել այդպես, ապա մենք բնականաբար ադեկվատ կարձագանքեն մեր ունեցած բոլոր միջոցներով: Դրան անպայմանորեն կհաջորդի արձագանք»:
Կերեսելիձեն ընդգծել է, որ կան արձագանքելու տարբեր ձևեր, որոնց թվում են նոտան, բողոքը, դեմարշը, դիմումը, խորհրդակցությունն ու դեսպանի հետ հանդիպումը. «Տեսնենք, թե տվյալ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը: Առաջ չընկնենք»: