Բաժիններ՝

Չինաստանի նախագահը մեկնում է Ղազախստան, Ռուսաստան ու Բելառուս

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստան կայցելի մայիսի 8-10-ին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լյու Կանը:

Չինաստանի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում ներկա կգտնվի Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումերին:

Մինչև Ռուսաստան այցելելը, Սի Ծինփինը մայիսի 7-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մեկնելու է Ղազախստան: Սի Ծինփինը Մոսկվայից էլ պետական այցով մեկնելու է Մինսկ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով Չինաստանի նախագահը մայիսի 10-12-ին պետական այց կկատարի դեպի Բելառուս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս