Բաժիններ՝

Ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը Բաքվում նշանակվել է մայիսի 3-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ) իր հանրահավաքը նշանակել է մայիսի 3-ին: Այն անցնելու է «Դարարեցրե՛ք թալանն ու ստելը» կարգախոսի ներքո:

Ակցիայի ժամանակ պահանջվելու է բնակչությանը փոխհատուցել այս տարվա փետրվարին ազգային արժույթի կտրուկ արժեզրկումից կրած վնասը: Բողոքի ակցիան Բաքվում մեկնարկելու է ժամը 15.00-ին: ԺՈՒԱԽ-ը համապատասխան դիմում է հղել Բաքվի գործադիր իշխանությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս