Չինացի զինծառայողները ժամանել են Մոսկվա` մասնակցելու համար մայիսի 9-ի զորահանդեսին
Lenta.ru-ի փոխանցմամբ` Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողները ժամանել են Մոսկվա, ուր նրանք մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կմասնակցեն Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ընդհանուր առմամբ Մոսկվա է ժամանել 110 չինացի զինծառայող, որոնք ներկայացնում են պատվո պարեկության գումարտակը: Ռուսաստանում Չինաստանի դեսպան Լի Խուեյն ավելի վաղ հայտարարել էր, որ սա առաջին դեպքն է, որ Չինաստանը մասնակցում է մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվող զորահանդեսին:
Նրա խոսքերով` դա ամբողջովին ի ցույց է դնում երկու երկրների ռազմավարական համագործակցության հարուստ բովանդակությունը և փոխհարաբերությունների բարձր մակարդակը: Ակնկալվում է, որ մայիսի 9-ի զորահանդեսին ներկա է գտնվելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին զորահանդեսներ անցկացվելու են Ռուսաստանի 26 քաղաքներում: Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին մասնակցելու է 194 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 14.000 զինծառայող: