Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ. Փաստաբան Ռուբեն Սահակյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբանների միության նախկին նախագահ, անվանի փաստաբան Ռուբեն Սահակյանը որոշել է հեռանալ գործերից: «Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ: Այսպես եմ որոշել: Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ»,- ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե ինչով է զբաղվում այս օրերին: Փաստաբանական ծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին նա չցանկացավ խոսել, պատճառաբանելով, որ վաղուց հեռացել է այս ամենից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930