Ինքնասպանություն. Վրաստանի Հանրապետության քաղաքացին Արևաշատ գյուղում կախվել է
Ապրիլի 24-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկում քաղաքացի է ինքնասպանություն գործել` կախվելով պարանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Գյուղի տներից մեկի նախասրահի պատշգամբում հայտնաբերվել է Ն. Ս.-ի (ծնվ.1957թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դին` պարանից կախված վիճակում:
Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են պարանից և մոտեցրել շտապօգնության մեքենային: