Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու համար Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնց մասնակցում են նաև այլ երկրների պաշտպանության նախարարներ:
Մասնավորապես, այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստամբուլ են մեկնել նաև Վրաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները: Նույն նպատակով Ստամբուլում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և մուսուլմանական երկրների առաջնորդների հետ համատեղ նամազ է կատարել: Ընդհանուր առմամբ՝ բարձրաստիճան հյուրերի թիվը Ստամբուլում հասնում է մոտ 100-ի: