«Ապագայում Թուրքիայի համար ավելի բարդ է լինելու հերքելը Հայոց ցեղասպանության փաստը». Սատրի Ացման
«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել մեր ժողովուրդների հետ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց SEYFO ասորիների ցեղասպանության կենտրոնի ԱՄՆ գրասենյակի ղեկավար Սատրի Ացմանը: Նա տեղեկացրեց, որ արդեն հինգերրորդ անգամ է այցելում Հայաստան: Ըստ նրա` այսօր շատ ասորիներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ցանկանում են լինել իրենց հայ քույրեր և եղբայրների կողքին:
«Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է պատահել նրանց հետ 1915թ.: Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանությունը, թեև օր օրի մենք մեր ձայնն ավելի լսելի ենք դարձնում: Ապագայում Թուրքիայի համար ավելի ու ավելի բարդ է լինելու հերքելը Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ մոտավորապես երեք միլիոն մարդ է սպանվել Օսմանյան Թուրքիայում հարյուր տարի առաջ, այդ թվում՝ հույներ, ասորիներ, հայեր և այլ փոքրամասնություններ: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել մեր ժողովուրդների հետ»,- ասաց Սատրի Ացմանը: