Ռուսական C-300 համալիրները չեն կարողանա պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտները. Օբամա
MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանը ռուսական արտադրության С-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) օգնությամբ չի կարողանա հարձակումից պաշտպանել իր միջուկային օբյեկտները:
Օբաման ընդգծել է, որ Իրանի տարածքում այդ համալիրների առկայությունը խոչընդոտ չի դառնա ԱՄՆ-ի համար: Օբաման համեմատել է նաև ԱՄՆ-ի ու Իրանի ռազմական բյուջեները՝ նշելով, որ իրենց ռազմական բյուջեն կազմում է 600 միլիարդ դոլարից քիչ պակաս, մինչդեռ իրանցիների ցուցանիշը կազմում է 17 միլիարդ դոլարից քիչ ավելի.
«Եթե նրանք (իրանցիները) ստանան ՀՕՊ-ի համակարգեր, ապա անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հաղթահարել (այդ պաշտպանություն)»:
Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ մտադիր չէ տարածաշրջանի խնդիրները լուծել մեծ պատերազմի միջոցով: Օբաման նաև զգուշացրել է Իրանին՝ Եմենի շիա ապստամբներին զենք չմատակարարելու համար: