Բանանի մոնոպոլ ներկրող «Քեթրին գրուպ»-ի շահույթը աճել է 15 տոկոսով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտ ամսին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ:

Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչև 1285 դրամ: Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների, անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և բանանը այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը 10 տոկոս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս