Պորոշենկոն արգելել է ուժայինների մասին ռուսական սերիալների ցուցադրումն ու տարածումը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Ուկրաինայի հեռուստառադիո տիրույթի տեղեկատվական պաշտպանության վերաբերյալ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Այս մասին նշված է խորհրդարանի կայքում:
Այդ օրենքն Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունվել է փետրվարի 5-ին: Օրենքն արգելում է Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց արտադրած ֆիլմերի հրապարակավ ցուցադրումն ու տարածումը:
Դա նաև վերաբերում է Ռուսաստանի իրավապահ մարմինների, զինված ուժերի, այլ ուժային կառույցների մասին քարոզչական բնույթի ֆիլմերին, որոնց սյուժեն ուղիղ ձևով կամ անուղղակիորեն կապված է նշված կառույցների գործունեության հետ: