2013-2014 թվականներին Վրաստանում զբոսաշրջային ոլորտից ստացվել է 3.1 միլիարդ դոլարի եկամուտ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանում վերջին երկու տարում զբոսաշրջային ոլորտից ստացված եկամուտները կազմել են 3.1 միլիարդ դոլար, ինչը համարժեք է 2003-2011 թվականներին այդ ոլորտից ստացված եկամուտներին:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին. «2003-2011 թվականներին զբոսաշրջության ոլորտից ստացվել է 3.8 միլիարդ դոլարի եկամուտ: Միևնույն ժամանակ երկու տարում` 2013 թվականին և 2014 թվականի առաջին 9 ամիսներին, Վրաստանում ստացվել է 3.1 միլիարդ դոլարի եկամուտ:
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերի պատմության մեջ առաջին անգամ Գուդաուրիում ու Բակուրիանիում իրականացվել է երթուղիների արհեստական ձնապատում, և ձմեռային սեզոնը երկարաձգվել է մինչև 5 ամսվա:
Այսօր մեր հանգստավայրերը հնարավորություն են տալիս անցկացնելու միջազգային մակարդակի մրցաշարեր: Ընթացիկ տարում Գուդաուրի այցելողների թիվն աճել է 40 տոկոսով, իսկ Բակուրիանիի դեպքում` 20 տոկոսով»: