Հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանը պրոբլեմատիկ ընտանիքում է մեծացել. Բերդաշենի գյուղապետ. shamshyan.com
Հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը պրոբլեմատիկ ընտանիքում է մեծացել` մոր հոգեկան առողջությունը լավ չէ, իսկ հայրը նամարդ մարդ է եւ թույլ չի տվել, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:
«Հայրը թույլ չէր տալիս, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի: Այս տարիների ընթացքում անգամ 1000 դրամ չի տվել, որ տղան գնա, մի միջոցառման մասնակցի: Իսկ, երբ Անդրանիկը պայմանագրային զինծառայության անցավ, քարտը հայրը ձեռքից վերցրել էր եւ ինքն էր տղայի աշխատավարձը ստանում: Մեքենա էին գնել, բայց թույլ չէր տալիս, որ տղան վարի: Թույլ չէր տալիս, որ տունը ընկեր, բարեկամ բերի, հետները մի բաժակ բան խմի: Տղան էլ երեւի չդիմացավ, թողեց, անցավ, էլի»,- մանրամասնել է գյուղապետը:
Նա նաեւ նշել է, որ դիրքերում ծառայակիցների հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել:
«Մեր բոլոր տղերքն իրար հետ եղբոր պես են: Ես էլ եմ այնտեղ եղել եւ անձամբ համոզվել: Քեֆդ գալիս էր նրանց փոխհարաբերություններից, ոնց որ ախպերը` ախպոր հետ: Դա ընտանեկան խնդիր էր», -նշել է գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը սիրած աղջիկ ունեցե՞լ է, պատասխանել է, որ այս գյուղում հավանած աղջիկ ունեցել է, բայց նրա ձեռքը խնդրելու, նշան դնելու քայլեր Անդրանիկի կողմից չեն ձեռնարկվել: Հավանաբար չի համարձակվել դիմել այդ քայլին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: